ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ընդդիմությանը ճանաչել է որպես սիրիական ժողովրդի «միակ օրինական ներկայացուցիչ»։ Նա նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը մոտակա ժամանակներում չի մատակարարի զենք Բաշար Ասադի հակառակորդներին։
Նշենք, որ անցած ամիս սիրիական ընդդիմությունը կազմավորել էր կոալիցիա՝ Ասադին դիմակայելու համար։ Կոալիցիային որպես օրինական ուժ արդեն իսկ ճանաչել են Եվրամիությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և մի շարք արաբական երկրներ։